November 27, 2024

ՀՀ արտաքին գործոց նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը հանդես է եկել Վրաստանի Պետխորհրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ ասված է. «Աբխազիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ այնտեղ ապրող հայազգի անձինք բռնությունների ու թալանի են ենթարկվել: Կան սպանվածներ ու վիրավոր հայեր, աճում է իրենց հարազատ բնակավայրերը թողած ընտանիքների թիվը: Հայաստանի ժողովուրդը խոր ափսոսանքով է ընկալում հարևան հանրապետություններում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը, անկեղծորեն մտահոգված է այն դժվարություններով, որոնցով բախվում է Վրաստանի ղեկավարությունը, անկեղծորեն մտահոգված է այն դժվարություններով, որոնց բախվում է Վրաստանի ղեկավարությունը ոչ դյուրին հիմնահարցերի լուծման ընթացքում:

ՀՀ արտաքին գործոց նախարարությունը անհրաժեշտ է համարում Ձեր ուշադրությունը դարձնել այն բանին, որ Հայաստանի և Վրաստանի սահմաններից դուրս գործող որոշակի շրջանակներ հաստատուն շահագրգռություն են ցուցաբերում հայ-վրացական ավանդական հարաբերությունների վատթարացման գործում, ընդսմին, օգտագործելով մեր պետությունների միջև վստահության և փոխըմբռման խարխլմանն ուղղված ամեն տեսակ սադրանքներ: Գիտակցելով Վրաստանի ստեղծված իրադրության ողջ բարդությունը, ՀՀ արտաքին գործոց նախարարությունն, այնուամենայնիվ, խնդրում է անհետաձգելի միջոցներ ձեռք առնել Աբխազիայի հայ բնակչության նկատմամբ կիրառվող խտրականության փաստերը կանխելու համար, ինչը հղի է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետագա սրմամբ»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives