«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Երկուշաբթի, փետրվարի 10-ին պիտի սկսվեր ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Գերագույն խորհրդի քարտուղարությունը, հանրապետությունում իրադրության կտրուկ սրման պատճառով նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Փետրվարի 10-ին մայրաքաղաքը ենթարկվել է ուժեղ ռմբակոծության, որի հետեւանքով դժվարացել է Գերագույն խորհրդի պատգամավորների ժամանումը շրջաններից: