«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի
Հուլիսի 26-ի երեկոյան և հուլիսի 27-ի առավոտյան շարունակվել են բանակցությունները և հեռախոսազրույցները ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև սպասվող երկկողմ տեղի, ժամանակի և մակարդակի մասին: Մեր թղթակցի այն հարցին, թե վերոհիշյալ հանդիպմանը մասնակցելո՞ւ է արդյոք Հայաստանի ներկայացուցիչը, ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ բանակցությունները ուղղակի են ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ, հետևաբար այդ հանդիպմանը չեն մասնակցելու ոչ Երևանի, ոչ Մոսկվայի ներկայացուցիչները»: ՆՏ