«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Արդեն մի քանի օր է, չի դադարում ադրբեջանական զինյալ ուժերի հարձակումը Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի վրա: Ադրբեջանական Սրխավենդից գյուղը ռմբակոծվում է ծանր հրետանիով: Ազատամարտիկները, պաշտպանելով իրենց դիրքերը, հակահարված են հասցրել թշնամուն:
Զանազան աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, սպանվել են 20-25 ադրբեջանցի: Դժբախտաբար հայերը եւս ունեցել են կորուստներ: Չորս հայորդիներ զոհվել են, չորսը վիրավորվել: Հրդեհվել է մի քանի բնակելի տուն: Իրադրությունը Մարտակերտի շրջանում մնում է լարված: Ազատամարտիկները ոչ միայն ետ են մղում թշնամու գրոհը, այլեւ պաշտպանում են սահմանները: