«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)
Ինչպես հայտնել են ԼՂՀ պաշապանության բանակի շտաբից, ռազմաճակատի ողջ երկայնքով պահպանվել է հարաբերական անդորրը։ Հակառակ ադրբեջանական կողմից զինադադարի պայմանների առանձին աննշան խախտումներին, ղարաբաղյան ստորաբաժանումներին ցուցում է տրվել այսուհետեւ էլ պահպանել հրադադարը։
Ինչպես հայտնի է, Մոսկվայում ԼՂՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարը մինչեւ հոկտեմբերի 5-ը ներառյալ երկարաձգելու վերաբերյալ։ Այդ ժամանակահատվածում կոդմերը շարունակելու են երկկողմ շփումները, որոնց ընթացքում պետք է լուծվեն որոշ հարցեր, այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման հարցը։