«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)
Թուրքիայի արտաքին գործոց նախարար Հիքմեթ Չեթինը մարտի 6-ին կայցելի Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Աբուլֆաս Էլչիբեյի հետ ղարաբաղյան տագնապի խաղաղ կարգավորման համար խորհրդակցելու։ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Արիֆ Ալիեւը «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ հենց նույն օրը՝ հանդիպումից անմիջապես հետո, Չեթինը կվերադառնա Անկարա։
Մեկ օր առաջ Չեթինը ղարաբաղյան հակամարտաթյան հարցով խորհրդակցել էր Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի հետ։ Բացառված չէ, որ Ադրբեջանի նախագահին Չեթինը կառաջարկի ձգձգվող տագնապի լուծման ռուս-թուրքական տարբերակը։