Երկիր, 10 հունիսի, 1993թ., հինգշաբթի
Հունիսի 7-ի երեկոյան Աղստաֆա քաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել 8 հազարանոց հանրահավաք: Մասնակիցները դատապարտել են Գյանջայի իրադարձությունները, դրանք գնահատել են որպես ոտնձգություն հանրապետության անկախության և ինքնիշխանության դեմ: Ընդունված բանաձևում պահանջվում է քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և վերացնել առճակատումը: Հասարակական կարգ ու կանոնի խախտումներ չեն արձանագրվել:
Ղազախում անցկացվել է հանրահավաք, որի մասնակիցները հայտնել են, որ Գյանջայի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ են: Բաքվի ստացված տեղեկությունների համաձայն ընդդիմության հանրահավաք է տեղի ունեցել Սումգայիթում: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են կառավարության և նախագահի հրաժարական: Նույն աղբյուրը հայտնում է, որ Սուրաթ Հուսեյնովի զորամիավորումները առաջ շարժվելով գրավել են Խանլար, Եվլախ, Գերանբոյ շրջկենտրոնները և Մինգեչաուրի հակաօդային պաշտպանության զինմասը: Լուրերը, թե ձերբակալվել է Աբուլֆազ Էլչիբեյը, հերքվել է նախագահական աշխատակազմի կողմից: