November 27, 2024

Հայ–ռուսական բանակցություններն սկսվեցին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Օգոստոսի 11-ին ուշացումով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը Վ. Օլեանդրովի գլխավորությամբ։ Երեկ այդ պատվիրակությունը իր առաջին հանդիպումն ունեցավ ՀՀ պետնախարար Գ. Արեշյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ։ Ինչպես ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցին հայտնեց պետական նախարար Գ. Արեշյանի օգնական Ս. Խաչատրյանը, հանդիպումը հիմնականում կրել է ճանաչողական բնույթ՝ պատվիրակությունները իրար են ներկայացրել առաջիկա քննարկվելիք հարցերի վերաբերյալ իրենց նախնական դիրքորոշումները։

Որոշվել է քննարկում հանդիպումների այս առաջին փուլում, որը տեւելու է մինչեւ օգոստոսի 13-ը, ոչ մի պայմանագիր չստորագրել, այլ աշխատել այդ փաստաթղթերի ձեւակերպումների՝ երկու կողմի համար ընդունելի տարբերակներ մշակելու ուղղությամբ։

Նախարարի օգնականը ավելացրեց նաեւ, որ բանակցությունների արդյունքում երկու երկրների կառավարական պատվիրակությունները պետք է ստորագրեն երկու երկրների համագործակցության տարբեր ոլորտներն ընդգրկող մեկ պայմանագիր եւ մի շարք համաձայնագրեր։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives