Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3
Տփխիս
Ողջունում ենք հայ մարտիկների անդրանիկ Համագումարը: Հայ ռազմիկները թե պատմության, և թե ներկա աննախընթաց պատերազմի ընթացքում — միշտ բարձր են պահել իրենց ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Ներկայումս միացած մի հարազատ ընտանիքում՝ թող նոքա լինեն հեղափոխության և հեղափոխության և հասարակապետության անձնազոհ պաշտպաններ: Թող նոքա լինեն հուսալի նեցուկը հայրենի տանջված ժողովրդի լուսավոր ապագայի: Ցավում ենք, որ անկարող ենք անձամբ ներկա լինել և մաղթել համերաշխ և արդյունավետ գործունեության: Անդրկովկասյան կոմիսարներ՝ Կարճիկյան, Օհանջանյան, Տեր-Ղազարյան