November 27, 2024

Հայկական Հանրապետության կաբինետը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Մշակ», 11 հունիսի, 1918թ., թիվ 109

Հակառակ բոլոր ակնկալությունների Հայոց Ազգային խորհուրդը իր դաշնակցական մեծամասնությամբ (դժբախտաբար, անկուսակցական Ստ. Մամիկոնյանը և Տ. Բեկզադյանը հարում են միշտ դաշնակցականներին) որոշել է հայկական կաբինետի կազմումը և ղեկավարությունը հանձնել Դաշնակցության ի դեմս Հ. Քաջազնունու: Վերջինս առաջարկել է Հայ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ Մ. Պապաջանյանին՝ զինվորական վարչությունը, իսկ Ս. Հարությունյանին՝ արդարադատության վարչությունը: Նրանք երկուսն էլ մերժել են սկզբունքային պատճառաբանությամբ, որ կայացրել է Հայ Ժողովրդական կուսակցության կենտրոնական վարչությունը, այն է, որ պրեմիերը չպետք է լինի դաշնակցական, որպեսզի երևա ամենքի համար պարզ, որ ազգային քաղաքականության կուրսը փոխվել է: Մերժել են կաբինետի մեջ մտնել և էսէռները: Առաջարկվել են գեներալներ Ղորղանյանին, Հախվերդյանին՝ զինվորական վարիչի պորտֆելը, բայց նրանք ևս մերժել են: Առաջարկվել է Լևոն Եվանգուլյանին՝ ստանձնել ներքին գործերի կամ արդարադատության վարիչի պորտֆելը, սա ևս մերժել է: Ընդունել է արտաքին գործերի վարիչի պորտֆելը Ալ. Խատիսյանը: Դիտավորություն կա հանձնել ֆինանսների վարումը Խ. Կարճիկյանին: Առաջարկ է եղել կազմել այստեղ, Թիֆլիսում, կես կաբինետ, իսկ մյուս կեսը լրացնել Երևանում: Եթե այս առաջարկը անցնի Ազգային Խորհրդի մեջ, որ հավանական է, կընտրվեն Արամը և Դրոն:

Գալով Ազգային Խորհրդի կազմին, որոշված է ներկա խորհուրդը վերածել հայկական պառլամենտի, եռապատկելով նրա անդամների թիվը, այն է՝ եթե Դաշնակցությունը ուներ 6 անդամ, այժմ կունենա 18, Հայ Ժողովրդական կուսակցությունը՝ 2, այժմ՝ 6 և այլն: Ուրեմն կաբինետը դեռ վերջնականապես չէ կազմված:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives