«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256
Զորակայանից Անդրկովկասյան Կոմիսարիատը ստացել է հետևյալ հեռագիրը.
«Նոյեմբերի 12-ի հեռագրով կովկասյան զորաճակատի շտաբին հայտնված է գերագույն զորահրամանատարի շտաբի պետի սկզբունքային համաձայնությունը հայկական կորպուս կազմելու մասին և տրված է թույլտվություն այժմ իսկ ձեռնարկել կորպուսի շտաբի կազմման: Գերագույն զորահրամանատարի շտաբի պետի հրամանը կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ կստացվի կովկասյան զորաճակատի շտաբից մանրամասն տեղեկություններ կազմակերպության պլանի մասին: Գնդապետ Մոտորնի»: