November 28, 2024

«Հայկական բանակը ստիպում է Ադրբեջանին մտնել ԱՊՀ»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Երեկ Բաքու է ժամանել Ռուսասաանի ԱԳՆ պատվիրակությունը՝ արտգործնախարարի տեղակալ Բորիս Կոլոկոլովի գլխավորությամբ։ Պատվիրակությունը աշխատանքային հանդիպում կունենա ԳԽ նախագահ Հեյդար Ալիեւի հետ։

Բանակցությունների հիմնական թեման, ըստ երեւույթին, կլինի ադրբեջանական նոր ղեկավարության վերաբերմունքը ԱՊՀ-ի նկատմամբ։ Ադրբեջանը այդ խնդրի հանդեպ իր դիրքորոշումը պետք է ճշտի մինչեւ սեպտեմբերի սկզբներին Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը։

Հակադիր քաղաքական խմբավորումների միջեւ «Թուրան» գործակալության անցկացրած հարցման տվյալներով, հայկական զինված ուժերի հարձակումը փաստորեն ստիպում է Ադրբեջանին մտնել ԱՊՀ կազմի մեջ եւ միանալ կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրին։

Մինչդեռ ԱԳՆ պատվիրակության անդամ, ԼՂՀ-ի վերաբերյալ բանակցությաններում ռուսաստանյան առաքելության ղեկավար Վլադիմիր Կագիմիրովը, որը հայտնի է Ադրբեջանի հանդեպ բռնած իր խիստ դիրքորոշմամբ, Մոսկվայում օգոստոսի 17-ին կայացած բրիֆինգում հայտարարել է, որ հիմքեր չկան կարծելու, թե Ադրբեջանը չի ձգտում դադարեցնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում։ Նա նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարոդ է քննվել միայն Մինսկի կոնֆերանսում։

Կազիմիրովի այդ դիտողությունը փաստորեն հակասում է հայկական կողմի դիրքորոշմանը, որը որպես բանակցությունների նախապայման Ադրբեջանից պահանջում է ճանաչել ԼՂ Հանրապետությունը։

Այդ իմաստով էական է նաեւ Կազիմիրովի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանսը չի կարող տվյալ հարցի լուծման «մոնոպոլիստը» լինել, եւ Ռուսաստանը կողջունի այլ պետությունների ու կազմակերպությունների ջանքերը, եթե դրանք չհակասեն Մինսկի խմբի գործողություններին։

«Սնարք»-«Թուրան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives