November 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Դեկրետ հաշտության մասին, ընդունված բանվորական, զինվորական ու գյուղացիական սովետների 2-րդ համառուսաստանյան համագումարի կողմից

Դեկրետ հաշտության մասին, ընդունված բանվորական, զինվորական ու գյուղացիական սովետների 2-րդ համառուսաստանյան համագումարի կողմից

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

1917 թ. հոկտեմբերի 26-ին

Հոկտեմբերի 24— 25-ի հեղափոխության ստեղծած և բանվոր­ների, զինվորների ու գյուղացիների դեպուտատների սովետների վրա հենվող բանվորական և գյուղացիական կառավարությունն առաջարկում է բոլոր պատերազմող ժողովուրդներին և նրանց կառավարություններին՝ անհապաղ բանակցություններ սկսել ար­դարացի դեմոկրատական հաշտության մասին։

Արդարացի կամ դեմոկրատական հաշտություն, որին ծարավի Է բոլոր պատերազմող երկրների՝ պատերազմից հյուծված, տանջ­ված ու բզկտված բանվոր ու աշխատավոր դասակարգերի ճնշող մեծամասնությունը,— հաշտություն, որ ամենից որոշակի ու հա­մառ կերպով պահանջում Էին ռուս բանվորներն ու գյուղացիները ցարական միապետությունը տապալելուց հետո,— կառավարու­թյունն այդպիսի հաշտություն է համարում անհապաղ հաշտու­թյունն առանց անեքսիաների (այսինքն՝ առանց ուրիշների հողերի հափշտակման, առանց ուրիշ ժողովուրդների բռնի միացման) և առանց կոնտրիբուցիաների։

Ռուսաստանի կառավարությունն առաջարկում Է բոլոր պատե­րազմող ժողովուրդներին անհապաղ կնքել այդպիսի հաշտություն, պատրաստակամություն հայտնելով՝ առանց նվազագույն ձգձգման իսկույն ևեթ բոլոր վճռական քայլերն անելու, մինչև այդպիսի հաշտության բոլոր պայմանների վերջնական հաստատումը բոլոր երկրների և բոլոր ազգերի ժողովրդական ներկայացուցիչների լիազոր ժողովների կողմից։

Անեքսիա կամ ուրիշների հողերի հափշտակում ասելով կա­ռավարությունը հասկանում է համաձայն ընդհանրապես դեմոկրատիայի և հատկապես աշխատավոր դասակարգերի իրավա­գիտակցության, փոքր կամ թույլ ժողովրդի յուրաքանչյուր միա­ցում մեծ կամ ուժեղ պետության, առանց այդ ժողովրդի ճշտորոշ, պարզ և կամովին հայտնված համաձայնության կամ ցանկության, անկախ նրանից, թե երբ է այդ բռնի միացումը կատարվել, ան­կախ նաև նրանից, թե ինչ չափով զարգացած կամ հետամնաց է բռնի միացվող կամ տվյալ պետության սահմաններում բռնի պահ­վող ազգը։ Վերջապես, անկախ նրանից՝ արդյոք Եվրոպայում, թե հեռավոր անդրօվկիանյան երկրներում է ապրում այդ ազգու­թյունը։

Եթե որևէ ազգություն բռնությամբ է պահվում տվյալ պետու­թյան սահմանների մեջ, եթե նրան, հակառակ նրա արտահայտած ցանկության — միևնույն է, արտահայտված է արդյոք այդ ցան­կությունը մամուլում, թե ժողովրդական ժողովներում, կուսակցությունների որոշումների մեջ, կամ ազգային ճնշման դեմ բարձրաց­րած խռովությունների և ապստամբությունների ձևով,— իրավունք չի տրվում ազատ քվեարկությամբ, միացնող կամ առհասարակ, ավելի ուժեղ ազգերի զորքերն այդ երկրից ամբողջովին հանելով, առանց որևէ հարկադրանքի որոշելու այդ ազգի պետական գոյության ձևերի հարցը, ապա նրա միացումը հանդիսանում է անեք­սիա, այսինքն՝ զավթում և բռնություն։

Շարունակել այս պատերազմը այն բանի համար, թե ուժեղ և հարուստ ազգերի միջև ինչպես բաժանեն իրենց կողմից բռնու­թյամբ տիրած թույլ ժողովուրդներին,— կառավարությունը հա­մարում է մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և հանդիսավոր կերպով հայտարարում է իր վճռականու­թյունը՝ անմիջապես ստորագրելու այնպիսի հաշտության պայ­մաններ, որ վերջ է տալիս այդ պատերազմին, առանց բացառու­թյան բոլոր ժողովուրդների համար հավասարապես արդարացի մատնանշված պայմաններով։

Դրա հետ միասին կառավարությունը հայտարարում է, որ հաշտության վերոհիշյալ պայմանները ինքը բնավ ուլտիմատիվ չի համարում, այսինքն՝ համաձայն է քննության առնել հաշտու­թյան նաև ամեն մի այլ պայման, պնդելով միայն այն բանի վրա, որ պայմանները կարելույն չափ արագ առաջարկվեն որևէ պատե­րազմող երկրի կողմից, և դրանք կատարելապես պարզորոշ լինեն, անպայման բացառվի ամեն մի գաղտնիք՝ հաշտության պայման­ներն առաջարկելիս։

Կառավարությունը վերացնում է գաղտնի դիվանագիտությու­նը, իր կողմից հայտնելով հաստատուն մտադրություն՝ վարելու բոլոր բանակցությունները միանգամայն բաց կերպով, ամբողջ ժողովրդի առաջ, անմիջապես սկսելով լիովին հրապարակել այն բոլոր գաղտնի պայմանագրերը, որոնք հաստատել կամ կնքել է կալվածատերերի ու կապիտալիստների կառավարությունը 1917 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերի 25-ը։ Այդ գաղտնի պայմանագրերի ամբողջ բովանդակությունը, ինչ չափով որ նա նպատակ էր դնում, ինչպես մեծ մասամբ լինում էր, օգուտներ և արտոնություններ բերել ռուսական կալվածատերերին ու կապի­տալիստներին, պահպանել կամ ավելացնել վելիկոռուսների անեք­սիաները,— կառավարությունը հայտարարում է անպայման և անհապաղ վերացված։ Դիմելով բոլոր երկրների կառավարու­թյուններին ու ժողովուրդներին անհապաղ հաշտություն կնքելու բաց բանակցություններ սկսելու առաջարկով, կառավարությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնում վարելու այդ բանակցություններն ինչպես գրավոր հարաբերությունների միջոցով՝ հեռագրի միջոցով, այնպես էլ զանազան երկրների ներկայացուցիչների հետ բանակցելու կամ այդպիսի ներկայացուցիչների կոնֆերենցիայում բանակցելու միջոցով։ Այդպիսի բանակցությունները հեշտացնելու համար կառավարությունն իր լիազոր ներկայացուցիչն է նշանակում չեզոք երկրներում։

Կառավարությունն առաջարկում է բոլոր պատերազմող երկրների բոլոր կառավարություններին ու ժողովուրդներին՝ անհապաղ զինադադար կնքել, ընդորում իր կողմից ցանկալի է համարում, որ այդ զինադադարը կնքվի ոչ պակաս քան 3 ամսով, այսինքն՝ այնպիսի ժամանակամիջոցով, որի ընթացքում միանգամայն հնարավոր է ինչպես հաշտության բանակցությունների ավարտումը՝ պատերազմի մեջ քաշված կամ նրան մասնակցելու հարկադրված բոլոր ժողովուրդների կամ ազգերի մասնակցությամբ առանց բացառության, այնպես և բոլոր երկրների ժողովրդական ներկայացուցիչների լիազոր ժողովների գումարումը՝ հաշտության պայմանները վերջնականապես հաստատելու համար։

Հաշտության այս առաջարկով դիմելով բոլոր պատերազմող երկրների կառավարություններին ու ժողովուրդներին, Ռուսաստանի բանվորական և գյուղացիական Ժամանակավոր կառավարությունը դիմում է նաև հատկապես մարդկության երեք ամենաառաջավոր ազգերի և այժմյան պատերազմին մասնակցող ամենախոշոր պետությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գիտակից բանվորներին։

Այդ երկրների բանվորներն ամենամեծ ծառայությունն են մատուցել պրոգրեսի և սոցիալիզմի գործին, տվել են չարտիս­տական շարժման մեծ օրինակներ՝ Անգլիայում, համաշխարհային-պատմական նշանակություն ունեցող մի շարք հեղափոխություններ՝ կատարված ֆրանսիական պրոլետարիատի ձեռքով, վերջապես, հերոսական պայքարը բացառիկ օրենքի դեմ Գերմանիայում և ամբողջ աշխարհի բանվորների համար օրինակելի տևական, հա­մառ, կարգապահ աշխատանքը Գերմանիայի մասսայական պրոլետարական կազմակերպություններն ստեղծելու գործում։ Պրո­լետարական հերոսության ու պատմական ստեղծագործության այս բոլոր նմուշները մեզ համար երաշխիք են հանդիսանում, որ հիշված երկրների բանվորները կհասկանան այժմ նրանց վրա ընկնող խնդիրները՝ մարդկությունը պատերազմի սարսափներից ու նրա հետևանքներից ազատելու խնդիրները, որ այդ բանվոր­ներն իրենց բազմակողմանի, վճռական և անձնուրաց եռանդուն գործունեությամբ կօգնեն մեզ հաջողությամբ վախճանին հասցնե­լու հաշտության գործը և միաժամանակ բնակչության աշխատավոր ու շահագործվող մասսաներին ամեն տեսակ ստրկությունից և ամեն մի շահագործումից ազատելու գործը։

Վ. Լենին, Երկեր, 4-րդ Հրատ., Հ. 26, էջ 295 — 299

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives