«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113)
Ինչպես արդեն հաղորղել ենք, օրերս Իրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փետրվարի 8-ին Թեհրանի օդակայանում պատվիրակությանը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Վիլայեթին: Նույն օրը երեկոյան պատվիրակությունը եղավ ազգային առաջնորդարանում։ Հաջորդ օրը նրանց հյուրընկալեցին «Ալիք» թերթի խմբագրատանը, այնուհետեւ կայացավ հանդիպում հազարավոր թեհրանահայերի հետ:
Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքը շոշափելի է: Մասնավորապես Իրանի և Հայաստանի արտզործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը մեկ ամսվա ընթացքում դեսպանատներ կբացեն երկու մայրաքաղաքներում: Երկու երկրների ճանապարհաշինության նախարարները ստորագրել են պայմանագիր, ըստ որի մեկ ամսվա ընթացքում պիտի կառուցվի Մեղրիի ժամանակավոր կամուրջը: Հայկական պատվիրակության այցելությունը լայնորեն լուսաբանել են Իրանի մամուլը, ռադիոն եւ հեռուստատեսությունը: