November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի ներկայացուցիչ Վրաստանում պ. Ջամալյանը դիմել է Վրաստանի արտաքին գործերի մինիստրին հետևյալ նամակով.

Հայաստանի ներկայացուցիչ Վրաստանում պ. Ջամալյանը դիմել է Վրաստանի արտաքին գործերի մինիստրին հետևյալ նամակով.

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45

Խնդրում եմ Ձեզ, պ. մինիստր, հաղորդել Վրաստանի պառլամենտի պ. նախագահին իմ հետևյալ նամակը.

Մեծ. պ. նախագահ Վրաստանի պառլամենտի.

Այն ծանր ու դժբախտ օրերին, երբ Բաքվում կատարվեց արյունահեղ ոճիրը, որին զոհ գնացին տասնյակ հազարներով խաղաղ հայ բնակիչներ — վրացի քաղաքացիները ցույց տվին մարդասիրության վսեմ օրինակ, փրկելով կյանքը այն հայ ընտանիքների, որոնք հնարավորություն ունեին դիմելու նրանց օգնության և պաշտպանության։ Այն սակավաթիվ հայերը, որոնք հնարավորություն ունեցան Թիֆլիս գալու, միաբերան վկայում են, որ ոչ միայն Բաքվի Վրաց Ազգային խորհուրդը, այլև առանձին անհատներ այս գործում ցույց տվին արժանի հաստատամտություն և անձնազոհություն արյունից և անպատիժ գազանություններից արբեցած խուժանի առաջ։

Իմ բարոյական պարտքս եմ համարում ձեզ, իբրև վրաց ժողովրդի բարձր ժողովի նախագահի հայտարարել այն խորին շնորհակալությունը, որով զգացված են հայերը, որտեղ էլ նրանք գտնվեն, դեպի վրաց ժողովուրդը, նրա որդոց ցույց տված կարեկցության և պաշտպանության համար, և խնդրում եմ ձեզ, պ. նախագահ, հրապարակեք այս նամակս պառլամենտի առաջ։ Այսպիսի փաստերը նորից շեշտում են այն անկասկածելի մերձավոր կապը երկու դարավոր ժողովուրդների մեջ, որը, ես հուսով եմ, չեն կարող կտրել ոչ մի խարդավանք, ոչ մի արհեստական շփում, որ ստեղծում են խաղաղ համակեցության և ժողովուրդների միաբան կուլտուրական աշխատանքի թշնամիները։

Ա. Ջամալյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives