Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66
Թիֆլիս, 28 մարտ
Լորդ Քըրզոնը հրամայագրել է ինձ հայտնել անդրկովկասյան հանրապետություններին լուրջ նախազգուշացումն անել ամենապարզ արտահայտություններով այն մասին, որ ամեն մի ցանկություն, որի արտահայտությունը կլինի ճնշումն գործ դնել դաշնակիցների կոնֆերանսի վրա և կամ դնել կատարված փաստի առջև, նպատակ ունենալով կոնֆերանսի վերջնական որոշումները կանխելը՝ ամենակտրուկ կերպով դրժվում և նպաստում է նվազեցնելու այն համակրանքը, որի ապացուցումը Բրիտանիայի կողմից արդեն տրված է։
Նույնպիսի հեռագիրներ ուղարկված են Ադրբեջանին և Վրաստանին։
Բրիտանիայի գերագույն կոմիսար՝ Ուորդրոպ