«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)
Արտասահմանյան խոշորագույն լրատվական գործակալությունների եւ թերթերի Ռուսաստանում հավատարմագրված թղթակիցների հետ հանդիպելու նպատակով ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը մեկնել է Մոսկվա։ Նրա այցելությունը նպատակ ունի կապեր հաստատել աշխարհի խոշորագույն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, նրանց բազմաբնույթ տեղեկություններ հաղորդել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Առաջիկա մի քանի օրերին Ռ. Շուգարյանը մամուլի ասուլիս կտա Մոսկվայում։