November 27, 2024

Հայաստանի բեռները թալանվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 232 (321)

«Հայաստան եկող բեռները Վրաստանի կողմից փաստորեն թալանված են և հանրապետության նախագահի այն գնահատականը, թե մեր հարաբերությունները Վրաստանի հետ լավ են, ես չեմ կիսում»- Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին Վրաստանի նավահանգիստներից մեկի մատույցներում մնացել է կանգնած Հայաստանի հասցեով կերոսինով բարձված տանկերը, որին վրացական իշխանությունները նավահանգիստ մտնելու թույլատվություն տալու համար պահանջում են իրենց հատկացնել բեռի 80 տոկոսը, ինչը միջազգային նորմերի խախտում է:

Միարժեքորեն չհամաձայնելով այն կարծիքին, թե Հայաստանի նկատմամբ Վրաստանի որդեգրած դիրքորոշմանը արդյունք է Ադրբեջանի կողմից Վրաստանի վրա ճնշման, նա այնուամենայնիվ երկու երկրների միջև ներկա հարաբերությունների ստեղծման գործում չբացառեց նաև այդ գործոնի ազդեցությունը: «Ես գտնում եմ՝ մեր բեռների նկատմամբ իրականացվող թալանը ավելի շատ Վրաստանի ներքին, ինքնուրույն քաղաքականության արդյունք է և հիմա դժվարանում են գուշակել, թե այսուհետև ինչպես կզարգանան մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- ասաց նա:

ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կարծիքով այս հարցերը ՀՀ և ՎԽ ԳԽ մակարդակով գրեթե անլուծելի է, և չի էլ քննարկվել, քանի որ Վրաստանի Գերագույն խորհուրդը դեռ նոր է ձևավորվել»,- ասաց նա: ՀՀ ԳԽ արտաքին  հարաբերություններին հանձնաժողովի նախագահի կարծիքով այս հարցերը ՀՀ և ՎՀ ԳԽ մակարդակով գրեթե անլուծելի է, և չի էլ քննարկվել, քանի որ Վրաստանի Գերագույն խորհուրդը դեռ նոր է ձևավորվել և այսպիսի հարցերի լուծման ընթացքի վրա մեծ ազդեցություն չունի:

Դ. Վարդանյանին մտահոգում էր նաև վրաց-աբխազական հակամարտության ընթացքում հայ ազգաբնակչության ճակատագիրը: «Զարմանալի մի զուգադիպությամբ կրակի գիծը համարյա անցնում է հայկական բնակավայրերով և միայն տեղեկատվության պակասի պատճառով ես չեմ կարող պնդել, թե դա մտածված է արվում»,- եզրափակեց նա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives