«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Վերջին ժամանակներս հանրապետությունում ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվել, թե Հայաստանի տարածքից սկսվել է ռուսաստանյան զինված ուժերի դուրսբերումը: Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ա. Մանուչարյանի գրասենյակից հաղորդել են, որ «դա վաղօրոք ծրագրավորված գործողություն է»: Դուրս է բերվում մի քանի ոչ մեծ ստորաբաժանումների անձնակազմը, որոնք հետագայում համալրվում են հայազգի զինծառայողներով: