«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)
ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ուղերձներ է հղել Չեխիայի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Վացլավ Կլաուսին եւ Սլովակիայի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Մեչիարին։ Ուղերձներում նշվում է, որ Հայաստանը ճանաչում է այս երկու պետությունների անկախությունը եւ պատրաստակամություն է հայտնում նրանց հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է երկու երկրների ղեկավարներին Չեխիայի եւ Ալովակիայի անկախության առթիվ։