Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, 1918թ.
1. Պետական հիմնարկությունների քաղաքացիական վարչության ծառայողներին բծավոր տիֆով կամ համաճարակի բնույթ կրող այլ հիվանդություններից հիվանդանալու դեպքում պետական գանձարանից տրվում է միանվագ յոթ հարյուր հիսուն ռուբլի։
2. Հիվանդանոցներում ձրիապես ապաքինված ծառայողները չեն ստանում պետական գանձարանից նպաստ։
3.Տիֆից կամ համաճարակի բնույթ կրող այլ հիվանդությունից ծառայողի մահանալու դեպքում տրվում է մեկ հազար ռուբլի։ Հաստատված է ապրիլի 11-ին, 1919թ.