November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հակառակորդի բանակն ակտիվացել է նաև Ղարաբաղի հյուսիս-արևմուտքում

Հակառակորդի բանակն ակտիվացել է նաև Ղարաբաղի հյուսիս-արևմուտքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ

Երեկ, օգոստոսի 13-ի առավոտյան, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում են նախաձեռնել Աղդամի գոտու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբից կեսօրին ստացված տվյալներով, մարտերն այստեղ շարունակվում էին, երկու կողմերն էլ ունեն կորուստներ: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ արևելյան սահմանում իրադրությունը մնում է լարված:

Իսկ երեկ երեկոյան ադրբեջանցիները հարձակում են ձեռնարկել ղարաբաղցիների դիրքերի վրա ԼՂՀ հյուսիս-արևմուտքում: Ղարաբաղի պաշտպանության բանակը հակառակորդին ետ է մղել իր նախկին դիրքերը: Նույն աղբյուրի համաձայն, զոհվել է մեկ և վիրավորվել երկու ղարաբաղցի մարտիկ: Ադրբեջանական կողմի կորուստները կազմում են մի քանի տասնյակ սպանված, ոչնչացվել է հակառակորդի մեկ տանկ և հետևակի մարտական երկու մեքենա:

Օգոստոսի լույս 13-ի գիշերը և առավոտյան Ֆիզուլուց հերթական անգամ հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ գյուղերը: Այստեղ դիտարկվում են հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի նորանոր կուտակումներ:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives