«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)
Արդեն 2 օր է, որ հանրապետության սահմանամերձ շրջաններում ոչ մի լուրջ իրադարձություն չի արձանագրվել։ Ինչպես Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը, «վերջին շրջանում ձեռնարկած լայնածավալ անհաջող ռազմական գործողություններից հետո ադրբեջանցիները կարծես սկսում են հասկանալ, որ ռազմական ոտնձգությունների միջոցով ոչնչի հասնել չեն կարող։ Դրա վկայությունը, թերեւս, ռազմական տեխնիկայի եւ մարդուժի բազմաթիվ կորուստներն են»։
Այնուամենայնիվ, հանրապետության առանձին սահմանամերձ շրջաններում եւ հատկապես Լաչինի միջանցքի գոտում նկատվում են ադրբեջանական ռազմական կազմավորումների որոշ կուտակումներ։