«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)
Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երեկ առավոտյան Ադրբեջանի տարածքից կրակ է տեղացել ռուսաստանյան դիտորդների Վարդենիսի շրջանում գտնվող հսկողական կետերի վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Անհանգիստ է դրությունը Հայաստանի հարավում: Այստեղ հոկտեմբերի լույս 6-ի գիշերը տանկերից, զրահամեքենաներից, հաուբիցներից և «Գրադ» կայանքներից գնդակոծման են ենթարկվել տեղական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը և Գորիսի ու Կապանի մի շարք բնակավայրեր: Գորիսի շրջանի Տեղ գյուղում զոհվել է մեկ և վիրավորվել 6 մարդ: Ըստ զինվորական գերատեսչության տվյալների, ադրբեջանական բանակի կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կուտակումներ են նկատվել Սիսիանի շրջանի սահմանի մոտ: