«Մշակ», 24 փետրվարի, 1918թ., թիվ 41
Էրզրումից ուղղակի հեռագրաթելով հաղորդում են
Խնուսի ուղղությամբ թուրքերի առաջխաղացումը կանգնեցված է։ Մերոնք առաջանում են։ Ախլաթը գտնվում է թուրքերի ձեռքին, և այն տեղեկությունը, թե մեր զորքերը վերցրել են այդ, տակավին չէ հաստատված։ Էրզրումում հանգիստ է։ Գեներալ Անդրանիկը կազմակերպում է ռազմական գործողություններ և լիակատար հավատ է հայտնում Էրզրումի ապահովության համար։ Անդրանիկը խնդրում է հաղորդել բարեգործական և փախստախնամ կազմակերպություններին, թե Դերջանի, Քղիի և Էրզրումի մի մասից փախստականները դիմում են առ այժմ Բասեն։ Մեր զորամասերը առաջացել են 10 վերստ։ Զորքերի տրամադրությունը հարձակողական է։ Էրզրումում ձեռք են առնված ամեն միջոցներ հանգստություն պահպանելու, որ այժմ լիակատար է։