Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1
Հնչել է ժամը վճռական կռվի Ռուսաստանի ազգերի երջանկության և ազատության համար: Հիմնադիր ժողովի գումարման նախօրյակին, մի բուռ բոլշևիկներ Պետրոգրադում, ձգտելով հափշտակել իշխանությունը իրանց ձեռքը, խափանել Հիմնադիր ժողովը, հարուցել են ապստամբություն Ժամ. Կառավարության դեմ: Բոլշևիկների հաղթությունը կլինի հեղափոխության և Ռուսաստանի կործանումը, ուստի և Կովկասյան N զին. կորպուսը լինելով պահապան հեղափոխության և ճանաչելով միայն Ժամ. Կառավարության իշխանությունը մինչև Հիմնադիր ժողովը, հրավիրում է ձեզ թիկունքի եղբայրներիդ, մոռանալ մանր գժտությունները և անձնական շահերը և — մի օր անգամ անուշադիր չթողնել ճակատը, որովհետև քաղցած ու մրսող զինվորները բոլշևիկներից ավելի վատ կլինեն: