November 27, 2024

Կոչ Ազգային խորհրդի կողմից

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 1 նոյեմբերի, 1917թ., թիվ 232

Հայրենակիցնե՛ր,

Սեպտեմբերի 27-ին Թիֆլիսում գումարված ազգային խորհրդաժողովի որոշման համաձայն, կազմված է 1) Ազգային ժողով, որի քննության և վճռահատության ենթարկվում են հայ կյանքի առաջադրած խնդիրները, և 2) Ազգային Խորհուրդ, որ ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին:

Թե մեկը և թե մյուսը կազմակերպված են ազգային խորհրդաժողովի գծած սահմաններում և բոլոր գործոն կուսակցությունների ու չեզոք տարրերի մասնկացությամբ՝ համագործակցության սկզբունքով: Ազգային խորհուրդը պատասխանատու և հաշվետու է Ազգային ժողովի առաջ, որ պարբերաբար պիտի գումարվի Թիֆլիսում իր հրահանգիչ և վերահաս ֆունկցիան իրագործելու համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives