«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Սեպտեմբերի 10-ին Աթենքում Հունաստանի էներգետիկայի նախարար Վասիլի Կոնտոյանոպուլոսը եւ ՀՀ պետնախարար Սեպուհ Թաշճյանը պայմանագիր են ստորագրել Հայաստանում նավթի որոնման համատեղ աշխատանքներ ծավալելու վերաբերյալ։ Ստորագրության առթիվ հույն նախարարը կարեւորել է հայ–հունական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը, հաջողություն է մաղթել այն հաստատություններին, որոնք ստանձնելու են ապագա պեղումների գործը։
Ս. Թաշճյանը ընդգծել է երկու պետությունների միջեւ ստորագրված այս պայմանագրի կարեւորությունը, որը հիմք է դնում համագործակցության եւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ամրապնդման։ Պայմանագրի ստորագրմանը հաջորդել է ընդունելություն, որին ներկա էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատար Աշոտ Հովակիմյանը, Ազգային վարչությունը, թեմական առաջնորդը եւ գաղութի ներկայացուցիչներ։
«Հայլուր»