«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Ինչպես արդեն հաղորդել ենք, ԳԽ նստաշրջանը հրավիրվելու է սեպտեմբերի 20-ին։ Հանրապետության ղեկավարությունը որոշել է օգտագործել ռազմադաշտերում տիրող հարաբերական անդորրը եւ քննարկել տնտեսության ներկայիս վիճակը, արտաքին քաղաքականության ուղղությունները, հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանն ու օրհներգը։