«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501)
Հ.Ալիեւը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին պատրաստվում է ստորագրել արեւմտյան ութ ֆիրմաների կոնսորցիումի հետ Ադրբեջանի նավթահորերի շահագործման մասին նոր պայմանագիրը։ Ըստ «Պլատտս օյլգրամ նյուս» թերթի (օգոստոսի 23), Ալիեւը մասնավոր գործարար Մարատ Մանաֆովին լիազորել է Արեւմուտքի հետ բանակցություններ վարել։ Բանակցությունների հերթական փուլը կայացել է օգոստոսի 18-ին, Լոնդոնում։ Միաժամանակ, շարունակվում են Բաքվից դեպի Թուրքիա ձգվող նավթամուղի կառուցման մասին խորհրդակցությունները։
Օգոստոսի 28-ին այդ հարցը կքննարկվի Անկարայում։ «Ադրբեջանական պետական «Սոկար» կոնցեռնը փաստորեն մեկուսացվել է բանակցություններից և դրանց ընթացքը վերահսկում է անձամբ Հ.Ալիեւը»,– հայտնել է «Պլատտիս օյլգրամ նյուսը»։
«Սնարք»