November 28, 2024

Կարևոր վճիռ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 14 դեկտեմբերի, 1917թ., թիվ 261

Դանակը ոսկորին հասնելուց հետո՝ Կովկասյան կոմիսարիատը վերջապես կայացրեց մի կենսական և նշանավոր վճիռ՝ ռեկվիզիցիայի ենթարկելու կենսական կարևոր մթերքները և ապա արդարացի և համեմատաբար էժան գնով բաշխելու այն՝ տանջված ու կեղեքված ազգաբնակչության: Անցյալ հոդվածովս ես մատնանիշ էի լինում, որ այդ քայլը ամենակարևորն է, որ տանջված ժողովուրդը հաց ու անդորրություն է պահանջում, որպիսիք ձեռք բերելուց հետո նոր կձեռնարկի սոցիալական բարդ խնդիրներ լուծելուն: Այժմս կարող ենք հայտնել, որ ռեկվիզիցիայի հարցը դրականապես վճռված է: Հարկավոր է միայն ամենախիստ կերպով իրագործել այն կյանքի մեջ՝ սովի դատապարտված ժողովուրդը կօրհնի այդ ուղղությամբ ամեն մի քայլ, միայն պետք է լինել խիստ ու վճռական:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives