«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ.
Տաուշի շրջանի Մովսես գյուղի սահմանագծում մարտի 7-ին ուշ երեկոյան տեղի է ունեցել կարճատև փոխհրաձգություն: Ադրբեջանական զինյալներն օգտագործել են խոշոր տրամաչափի հրազեն: Մեր մարտիկներից մեկը վիրավորվել է: Գրեթե միաժամանակ, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ադրբեջանական կողմը գործի է դրել իր հրետանին Գորիսի շրջանի Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր գյուղերի ուղղությամբ: Հայկական ուժերը պատասխան գործողությունների են դիմել, հարկադրելով ադրբեջանցիներին դադարեցնել կրակը: Մեր կողմից տուժածներ չկան: