Կառավարության լրաբեր, 10 սեպտեմբերի, 1918թ.
Լսելով զինվորական մինիստրի զեկուցումը այն մասին, թե Հայաստանի տերիտորիայի ո՞ր մասերը պետք է համարել զինվորական և ո՞ր մասերը թիկունքային շրջաններ, քրեական հանցանքների չափը որոշելու համար, Հայաստանի Կառավարությունը որոշեց ամբողջ տերիտորիան, բացի Դիլիջանի շրջանից, համարել պատերազմական գործողությունների թատերաբեմ։ 5 սեպտեմբերի, 1918թ