«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
Երևան, 26 օգոստոսի (Սնարք). Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Հայաստանի միջև կրակի փոխադարձ դադարեցման մասին երկկողմանի համաձայնագիրը: Ինչպես թղթակիցներին հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում, օգոստոսի 25-ին Նախիջևանի Հանրապետությունից հրետակոծության են ենթարկել Վայքի շրջանի Բարձրունի գյուղի՝ դաշտային աշխատանքներով զբաղվող բնակիչները: Վնասվել է գյուղտեխնիկական: Բարեբախտաբար, զոհեր չկան: