«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի
Սեպտեմբերի 6-ին հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի միջև հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական բանակի կուտակումների շուրջ: ՀՀ նախագահը նշեց, որ դա կարող է բարդացնել իրավիճակը և խանգարել բանակցությունների գործընթացին, քանզի սեպտեմբերի 8-ին սպասվում է Ադրբեջանի և ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում, իսկ սեպտեմբերի 9-ին սկսվելու են Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունները, որոնք կարող են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Երկու երկրների ղեկավարները համաձայնեցին ամեն կերպ աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղություն հաստատելու գործընթացին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայություն