November 27, 2024

Լևոն Տեր-Պետրոսյանը անակնկալ մեկնեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Ազգ», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի

Երեկ, հունիսի 14-ին, օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ստեփանակերտ: Հանկարծակի այցի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մեջ ծագած տարաձայնություններն էին, կապված ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղասիրական նախաձեռնության հետ: Ինչպես Սնարքի թղթակցին հայտնել են ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտում, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և Պաշտպանության պետական կոմիտեի անդամների հետ, փորձելով համոզել ԼՂՀ իշխանություններին ԵԱՀԽ նախաձեռնությանը արագ դրական պատասխան տալու նպատակահարմարությունը: Հարկ է նշել, որ Հայաստանի նախագահի պաշտոնում դա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին այցն էր Լեռնային Ղարաբաղ: Միաժամանակ, մեր թղթակցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի ղեկավարի հանդիպումը ԼՂՀ իշխանությունների հետ կրել է քաղաքական խորհրդակցությունների բնույթ: Երեկ ուշ երեկոյան ՀՀ նախագահը պետք է վերադառնար Երևան:

Ինչպես ուշ երեկոյան հաղորդեց ռուսական «Նովոստի» ծրագիրը, հենվելով ՌԻԱ գործակալության վրա, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվել է համոզել Ղարաբաղի ղեկավարությանը ստորագրելու ԵԱՀԽ փաստաթուղթը: Այդ որոշումը կայացվել է ԼՂՀ ԳԽ նախագահության արտահերթ նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահը: Նիստում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարական է տվել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives