November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ պաշտպանության կոմիտեն հստակեցնում է իր աշխատանքները

ԼՂՀ պաշտպանության կոմիտեն հստակեցնում է իր աշխատանքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Օգոստոսի 19-ին պաշտպանության ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեում անցկացվեց խորհրդակցություն,  որին մասնակցում էին հանրապետության հիմնարկ–ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարները և տնօրեններ: Խորհրդակցության ժամանակ ռազմական դրություն մտցնելու նպատակների և պատճառների, ինչպես նաև Պաշտպանության կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին լրատվությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը:

Նշվեց, որ կատարված փոփոխությունների հիմնական նպատակը՝ բոլոր տեսակի ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքների ենթարկումն է ռազմական կացությանը: Խորհրդակցության ժամանակ ԼՂՀ տնտեսության վերականգնման, ռազմական իրավիճակի և զորակոչի անցկացման պայմաններում աշխատանքային կոլեկտիվի աշխատանքային կարգավորման և աշխատանքային կարգապահության հարցերի մասին ելույթ ունեցան ՊՊԿ-ի անդամներ Բորիս Առուշանյանը, Արմեն Իսգուլովը և հանրապետության զինկոմ Վ. Թումանյանը: Քննարկված հարցերի առնչությամբ արվեցին համապատասխան կարգադրություններ և սահմանվեցին որոշակի ժամկետներ նշված հարցերի իրականացման համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives