November 27, 2024

ԼՂՀ-ն դժգոհ է Հռոմի հանդիպման արդյունքներից

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

«Ղարաբաղյան կողմը բավարարված չէ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի «անհապաղ միջոցառումների գրաֆիկի» նոր խմբագրությամբ նախատեսված ԼՂՀ խաղաղ բնակչության անվտանգության երածխիքներից»,- հայտարարել է Երևան ժամանած ԼՂՀ արտգործնախարար Ա. Ղուկասյանը: Նա ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը Հռոմում կայացած Մինսկի խմբի մասնակից երկրների հանդիպման ժամանակ:

Նախարարի խոսքերով` առաջարկված փաստաթղթում շատ ձևակերպումներ անորոշ են, որի հետևանքով հակամարտ կողմերը կարող են երկակի մեկնաբանել դրանք:

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների առաջարկները, որոնք վերաբերում էին ժամանակացույցի իրագործման համար հստակ ձևակերպումների անհրաժեշտությանը, ինչպես նաև ԼՂՀ բնակչության անվտանգության ավելի իրական երաշխիքներին, հարկ եղած ուշադրության չարժանացան հռոմյան հանդիպման մասնակիցների կողմից, մի բան, որ չի կարող չազդել ԼՂՀ պատվիրակության համապատասխան վերաբերմունքի ձևավորման վրա, եզրակացրել է Ա. Ղուկասյանը:

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives