November 27, 2024

ԼՂՀ. Մարտական գործողությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)

Ադրբեջանական ռազմական ուժերը շարունակում են ակտիվ մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է Նորությունների Ղարաբաղի գործակալությունը, հոկտեմբերի 8-ին, ամբողջ օրը, Ղաջարի ռազմական հենակետերից «Գրադ» կայանքներից հրետակոծվել են Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն գյուղերը, որի հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել ութ բնակիչ: Այսօր առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծությունը, այս անգամ ավելի ուժեղ՝ Կարմիր շուկայի ուղղությամբ: ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ջոկատները թշնամու կրակակետերը լռեցնելու համար ձեռնարկել են պատասխան միջոցներ:

Ինչպես հոկտեմբերի 8-ին այնպես էլ երեկ առավոտից հրթիռահրետանային ուժեղ հրետակոծության են ենթարկվում Հադրութ շրջանային կենտրոնը և Էդիլլու գյուղը: կան վիրավորներ և ավերվածություններ: Թշնամին միաժամանակ գնդակոծում է Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Կիչան գյուղերը: Իսկ երեկոյան Աղդանի կողմից հեռահար հրետանուց կրակ է արձակվել Ասկերանի շրջկենտրոնի վրա:

Ղուբաթլիի կողմից ադրբեջանական կազմավորումներ նոր գրոհների փորձերը Լաչինի մարդասիրական միջանցքի ուղղությամբ, դարձյալ անհաջողության են մատնվել: Հայկական պաշտպանական ուժերի ճնշման տակ թշնամին ետ է շպրտվել: Մայրուղին լիովին վերահսկվում է ԼՂՀ-ի ուժերի կողմից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives