«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336)
«Հյուսիս–Ատլանտյան Համագործակցության Խորհրդի հերթական նստաշրջանը, որը կայացավ դեկտեմբերի 18-ին Բրյուսելում, մերժել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը»,– Ա. Մ. -ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Համագործակցության ընդունած որոշման մեջ տեղ է գտել Հայաստանի եւ ԼՂՀ–ի շահերին համապատասխան կետ։ Հիշեցնենք, որ Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել է անդամ պետությունների՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտական եւ տեղեկատվական բնագավառներում համագործակցության խնդիրը: Նստաշրջանին անդրադարձել է նաեւ ԼՂՀ-ում, Վրաստանում եւ Տաջիկստանում տիրող վիճակին: