«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)
Հուլիսի 26-ին Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հանդիպումից հետո, Ստեփանակերտ է ժամանել ԼՂՀ ԳԽ նախագահության պատվիրակությունը՝ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի գլխավորությամբ նախագահի գլխավորությամբ:
ԼՂՀ ԳԽ պատվիրակությունը Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի եւ կառավարության անդամների, ինչպես նաեւ «Ազգային դաշինք» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:
Երկու հանրապետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի հարցեր:
ԼՂՀ ԳԽ պաշտոնակատար Գ. Պետրոսյանը հույս է հայտնել, թե նման հանդիպումներ առաջիկայում էլ կկայանան, եւ կմշակվի Արցախի հիմնահարցի լուծմանն ուղղված մի միասնական ծրագիր: