«Արցախ», 22 հունվարի, 1993թ., թիվ 8 (16288)
ԼՂՀ Գերագույն խորհրդը և ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն խոր վշտով հայտնում են, որ 1993 թվականի հունվարի 20-ին ծառայողական պարտականությունները կատարելիս Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ավիառմբակոծության հետևանքով ողբերգաբար զոհվեց Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ԼՂՀ ժողովրդական պատգամավոր Բորիս Գուրգենի Բաբայանը և անկեղծ ցավակցություն են հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահություն
ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտե
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեում
Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ԼՂՀ ժողովրդական պատգամավոր Բ. Գ. Բաբայանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը և ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում են.
1. Ստեղծել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ավիառմբակոծության ժամանակ 1993թ. հունվարի 20-ին ողբերգաբար զոհված Մարտակերտի Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ԼՂՀ ժողովրդական պատգամավոր Բորիս Գուրգենի Բաբայանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով` հետևյալ կազմով.
Ս. Ս. Դավթյան՝ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ, հանձնաժողովի նախագահ, Ա. Մ. Ծատրյան՝ ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարար, հանձնաժողովի անդամ, Վ. Ս. Ղազարյան՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի տնտեսական, ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ, Յու. Բ. Ներսիսյան՝ Ստեփանակերտ քաղաքում ԼՂՀ ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ, Հ. Մ. Ավանեսյան՝ Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորման գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ, Ս.Ս. Աբրահամյան՝ Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչի վարչակազմի անդամ, հանձնաժողովի անդամ, Վ. Պ. Պողոսյան՝ Ստեփանակերտի առևտրի տնօրեն, հանձնաժողովի անդամ:
2. Բ. Գ. Բաբայանի հուղարկավորության կազմակերպման բոլոր ծախսերը կատարել պետության հաշվին:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար՝ Գ. Պետրոսյան
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ՝ Ռ. Քոչարյան