«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Նոյեմբերի 12-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսում, Ադրբեջանի ԳԽ նախագահ Ի. Գամբարովը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման օգտին, բայց «մենք չենք սառեցնի այդ հիմնահարցը և այն չենք թողնի մեր սերունդներին»,- ընդգծել է նա: Գնահատելով մի մեծ խումբ հայ խորհրդարանականների դիմումը` Ադրբեջանի նախագահին և Գերագույն խորհրդին, նա մատնանշել է, որ իր կարծիքով, դա պայմանավորված է ոչ այնքան հայկական կողմի խաղաղության ձգտմամբ, որքան Հայաստանում իշխանության համար մղվող պայքարով: