November 28, 2024

Իրավիճակը Հայաստանի հյուսիսային շրջաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Հունիսի լույս 16-ի գիշերը ծանր հրետանուց հրետակոծվել են Նոյեմբերյանի շրջանի Կոթի եւ Ոսկեպար գյուղերը, որի հետեւանքով գյուղերում քանդվել են 5 բնակելի տներ: Ադրբեջանցիները առևանգել և Այրում ադրբեջանական գյուղի ուղղությամբ են տարել մեկ վիրավոր մարտիկի, որի ճակատագիրն անհայտ է: Կեսօրին մարտերը դեռ շարունակվում էին: Հայկական ինքնապաշտպանական ուժերը օգնության խիստ կարիք էին զգում:

Օրվա ընթացքում հանգիստ չէր նաև հարևան Իջևանի և Տավուշի շրջանի սահմաններում: Նախորդ գիշերը եւ հունիսի 16-ի օրվա ընթացքում ադրբեջանական բանակը բոլոր տեսակի զենքերով գնդակոծության է ենթարկել Իջևանի շրջանի սահմանամերձ գյուղերը: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան։

Հունիսի լույս 16-ի գիշերվա ընթացքում ինքնաձիգային կրակահերթեր են տեղացել նաեւ Տավուշի շրջանի հայկական սահմանապահ ուղեկալների եւ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, որոնց հետեւանքով թեթեւ վիրավորվել է մեկ մարտիկ: Օրվա ընթացքում հարաբերական հանգստություն էր տիրում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives