«Երկիր», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 166(507), հինգշաբթի
Զանգվածային լրատվության որոշ աղբյուրներ երեկ տարածել են այն լուրը, թե Իրանի Իսլամական Հանրապետության զորամիավորումները անցել են սահմանը և վրաններ ու դրոշներ խփել Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի հարավ-արևելքում:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական կենտրոնի ունեցած տեղեկությունների համաձայն Իրանի զորքերը օգոստոսի 31-ին, երեկոյան ժամը 22-ին անսպասելի մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի սահմանամերձ շրջանի անվտանգության գոտում: Զորավարժություններին մասնակցում են Իրանի օդուժը և հետևակի հատուկ ջոկատները: ՀՀ ԱԳՆ փոխնախարար պրն. Ղազինյանը, որի անունը հիշատակվում է որպես լրատվության աղբյուրի, երեկ «Հայլուրի» հետ զրույցի ընթացքում հերքել է այդ փաստը: