«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)
«Ադրբեջանը չի կարող պատասխան տալ «ՄԱԿ-ի ԱԽ 822 եւ 853 բանաձեւերի իրագործմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցի» լրամշակված տարբերակին, քանի որ մենք պաշտոնապես այդ տարբերակը չենք ստացել»,– երեկ հայտարարել է Ադրբեջանի պետական խորհրդական Վաֆա Գուլիզադեն։ Նա նշել է, որ, բնականաբար, փաստաթղթի՝ օգոստոսի 19–ին նշանակված ստորագրումը չի կայանա։ Գուլիզադեն պնդել է նաեւ, որ հայկական կողմը նույնպես չի պատասխանել ժամանակացույցին, ինչը չի համապատասխանում իրականությանը։