«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)
Իջեւանի շրջանում ընկերային խնդիրներին ավելացավ եւս մեկը՝ հացի խնդիրը։ Վերջին շաբաթվա ընթացքում, շրջանում կտրուկ կրճատվել է հացի արտադրությունը։
Դրանից ելնելով՝ շրջանի իշխանությունները, օգոստոսի 7-ից, մտցրել են հացի վաճառքի կտրոնային համակարգ, յուրաքանչյուր շնչին՝ 300գ.։ Ըստ մեր ստացած տեղեկությունների, նման եղանակով բաշխվող հացը նույնպես չի բավարարում։