Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115
Անկախ Ադրբեջան ստեղծելը շատ թանկ է նստել վերջինիս: Դրանց միջև կնքված է մի պայմանագիր, որով Թուրքիային իրավունք է տրվում զորահավաքի ենթարկել 18 տարեկանից բարձր երիտասարդներին Ադրբեջանում և Դաղստանի շրջանում: Այդ նորահավաք զինվորների պարտականությունն է լինելու կատարել պահակային ծառայություն և պահպանել ճանապարհները, հարկ եղած դեպքում էլ հանդես գալ Թուրքիայի թշնամիների դեմ: Զորահավաքը արդեն հայտարարված է Գանձակում և ամբողջ նահանգում: Մուսուլմանական մասսաները հուզմունքի մեջ են: Շատ երիտասարդներ փախչում են Վրաստան: