Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79
Անկարա, 26 ապրիլ, UPI, AGBU-AIS: Մոսկվայի ունեցած 60 միլիոն դոլար պարտքի դիմաց Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնել ավելի քան 75 միլիոն դոլարի սպառազինություն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության սարքեր, մարտական մեքենաներ: Հայտնի է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ գերազանցապես կախված է եղել արևմտյան պաշտպանական մատակարարումներից: Ռուսական զենքի գնման համաձայնությունը վերջերս կնքվեց Մոսկվայում, թուրքական պաշտպանության նախարար Մեհմեդ Գոլհանի և Ռուսաստանի իր պաշտոնակից Պավել Գրաչովի միջև: