«Երկիր», 20 հունվարի, 1993թ., թիվ 10 (352)
ԼՂՀ հակաօդային ուժերը հունվարի 19-ին ոչնչացրել են թշնամա ռազմական ինքնաթիռներից եւս չորսը։ Առաջին ինքնաթիռը խփվել է Մարտակերտի ռազմաճակատում կեսօրին, իսկ մյուս երեքը՝ ժամը 17-ին Ստեփանակերտի շրջակայքում։ Ստույգ տեղեկություններ չկան ինքնաթիռների մակնիշի, ինչպես նաեւ օդաչուների ճակատագրի մասին։
Ընդհանրապես վերջերս ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմում ավելի ակտիվ է սկսել օգտագործել ռազմական օդուժը։ Այսպես, երեկվա ընթացքում Մարտակերտի ռազմաճակատում միանգամից գործում էին չորս ինքնաթիռներ, իսկ Ստեփանակերտը ենթարկվել է օդային գրոհի՝ երեք ինքնաթիռների մասնակցությամբ։ Վերջին վեց ամսվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 22 ինքնաթիռ։